26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Խորհուրդներդ՝ ԱԺ դահլիճից դուրս … ՛՛թեժ՛՛ կրքեր Շարմազանովի եւ Փաշինյանի միջեւ /վիդեո/

Այսօր Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը օրակարգը ներկայացնող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խոսքն ընդհատեց՝ նշելով, որ ծանոթացել է ռուսական սահմանապահ զորքերի հրամանատար Վիկտոր Վլասովի նամակ-գրությունը սեպտեմբերի 25-ի Սյունիքի միջադեպի վերաբերյալ եւ որ իրեն խիստ զարմացրել է ԱԺ նախագահի պատասխանը տեղի ունեցածի շուրջ, քանի որ Վլասովը կետ առ կետ հաստատել է սեպտեմբերի 25-ին տեղի ունեցածի հանրությանը հայտնի տարբերակը:

Հիշեցնենք, միջադեպը տեղի է ունեցել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի  եւ ռուս սահմանապահների միջեւ, որոնք փակել են ճանապարհը եւ թույլ չեն տվել, որ պատգամավորն ու “Ժառանգության” ներկայացուցիչները տեղաշարժվեն: Իսկ երբ փորձել են տեսանկարահանել այդ ամենը, սահմանապահներից մեկը հարձակվել եւ կոտրել Է տեսախցիկը:

ԱԺ նախագահը ընդհատեց Փաշինյանին՝ շարունակելով ներկայացնել օրակարգը: 

Ապա Փաշինյանը հարց ուղղեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին գործազրկության թվի ու զբաղվածության վերաբերյալ:Պատգամավորը չլսեց ախարարի պատասխանը : Կրքերը դարձյալ թեժացան այս անգամ Փաշինյանի եւ փոխխոսնակ Շարմազանովի միջեւ:

Տեսանյութը՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ