02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Մարզպետները “մուծվել” են. Հրապարակ

Վերջին շրջանում խարդախության դեպքեր են տեղի ունեցել մի քանի մարզերում: Խաբեությամբ գումարներ են շորթել տարբեր գյուղապետերից` հավաստիացնելով, թե մարզպետի տեղակալն է ուղարկել նշված գումարի ետեւից: Սակայն ուշագրավն այն է, որ այս դրամաշորթությունը ծրագրվել է “Հրազդան” քրեակատարողական հիմնարկում, մի քանի բանտարկյալի սցենարով, սակայն իրագործվել է նրանցից մեկի կնոջ ձեռքով: Այս մասին գրում է “Հրապարակ”-ը:

Ըստ ծրագրի, տարբեր մարզերի գյուղապետարաններին է մոտեցել մի տաքսի մեքենա եւ գյուղապետին ասել, որ իրեն ուղարկել է տվյալ մարզի փոխմարզպետը, ում պետք է փոխանցվի որոշակի գումար:

Եվ որպեսզի տաքսու վարորդի ասածներն արժանահավատ լինեն, նա, ինչ-որ մեկի հետ կապվելով, հեռախոսը փոխանցել է գյուղապետին` հավաստիացնելով, թե փոխմարզպետն է, վերջինս էլ, փոխմարզպետ ներկայանալով, տեղեկացրել է, որ գյուղապետն այդ վարորդի միջոցով պետք է մարզպետարան փոխանցի երկու-երեք հարյուր հազար դրամ: Բնականաբար, գյուղապետերը կատարել են պահանջը` առանց կասկածելու, որ լսափողի մյուս կողմում փոխմարզպետը չէ, այլ սովորական խարդախ: Հատկանշականն այն է, որ տաքսու վարորդը եւս չի իմացել, որ խարդախության մեջ է ներքաշվել, քանի որ, ըստ սցենարի, զանգում են տվյալ գյուղի որեւէ տաքսու վարորդի, խնդրում, որ գյուղապետարանից իրենց հասցեով բերի մի փաթեթ, որի համար կվճարվի, իսկ գյուղապետարան հասնելուն պես իրենց զանգահարի, ապա հեռախոսը փոխանցի գյուղապետին, որ իրենք բացատրեն, թե ինչ է հարկավոր անել:

Եվ այսպես, վարորդն ընդամենը մի թեթեւ իմացել է, որ չինովնիկների միջեւ գումար փոխանցելու միջնորդ է եւ ոչ ավելին: Եվ այս մոդելով տարբեր տաքսիստների դիմել են այս “խնդրանքով”:

Սակայն օրեր անց որոշ գյուղապետեր, համոզվելով, որ մարզպետարանից նման առաջարկով ոչ մեկին չեն ուղարկել գյուղ, եւ իրենք խաբեության զոհ են դարձել, դիմել են իրավապահներին: Երեկ թերթը տեղեկացել է, որ խարդախության կծիկը բացվում է, առայժմ հայտնի է, որ այն իրագործվել է Լոռու, Արագածոտնի եւ Արարատի մարզերում: Ինչպես նաեւ պարզվել է, որ այս խարդախությունը միաժամանակ իրականացնում են ճաղերի ետեւում պատիժը կրող մի խումբ հանցագործներ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ