26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Առաջին ավազակապետը Լեւոն Տեր-Պետրոսյանն է. Առավոտ

ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Անկախության տոնին անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդակցությանը, ասել էր, որ Սերժ Սարգսյանը դրանով ծաղրում է ժողովրդին:

“Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանն “Առավոտի” հետ  զրույցում արձագանքեց Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտարկմանը. “Ես շատ եմ ցավում, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջինն է ծաղրել մեր ժողովրդին: 95-ին անօրեն, ոչ հանրաքվեի միջոցով պարտադրվեց մեզ Սահմանադրություն, որը չկարողացավ կատարել այն դերակատարությունը, որը պարտավոր էր:

 

Հակակշիռների, զսպումների մեխանիզմներ չստեղծվեցին: Այսօրվա նախագահականի, մեկ անձի ձեռքում՝ գործադիրի ձեռքում կենտրոնացված իշխանության հեղինակը, ըստ էության ավազակապետության հեղինակը հենց ինքն է: Առաջինը հենց ինքն է ծաղրել, ու Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը նրա աշակերտներն են”,-ասել է Փոստանջյանը:

 

Թերթի այն հարցին՝ այսինքն՝ նա բարոյական իրավունք չունի՞ ասելու, որ Սերժ Սարգսյանը ծաղրում է՝ տիկին Փոստանջյանը պատասխանեց. “Բարոյական իրավունք կունենար միայն այն ժամանակ, երբ մարտի 1-ին իր տանից դուրս գար եւ լիներ ժողովրդի հետ: Առաջին զոհը պետք է ինքը լիներ”:

 

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի խորհրդակցությանն ու դրա հետեւանքներին, պաշտոնանկություններին՝ Զարուհի Փոստանջյանը նշեց. “Ի՞նչ է, պետք է նախագահը ելույթ ունենա եւ ասի չարաշահումներ կան, նո՞ր պետք է արձագանք տրվի: Դա բոլորի համար պարզ է, որ գոյություն ունեն չարաշահումներ: Իրավապահ մարմինները պետք է ժամանակին պատշաճ արձագանք տան, դատարանները պետք է պատշաճ արձագանքեն: Մինչդեռ  բոլորդ ականատես եղաք, որ Վճռաբեկ դատարանի հարյուրավոր փաստաբաններ գործադուլ էին հայտարարել՝ դատադուլ, որը փաստում է, որ Վճռաբեկ դատարանը, որ պետք է իր դերակատարությունը ստանձնի՝ չի ստանձնում: Այսինքն՝ դատական համակարգ գոյություն չունի””,-գրում է “Առավոտը”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ