25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Շենքը սկսեց շարժվել. նոր մանրամասներ Գյումրու երկրաշարժից

Ինչպես արդեն հայտնել ենք,  այսօր ժամը 10.24 երկրաշարժ է գրանցվել Գյումրիում:
Գյումրու քաղաքապետարանի աշխատակից Սեդա Կրաբաշյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝  քաղաքապետարանում  աշխատակիցները   զգացել են երկրաշարժը, բայց խուճապահար չեն եղել. այն միայն մի քանի  վայրկյան է տևել:
«Շենքը սկսեց շարժվել, դռան վերևի հատվածներում շարժում նկատեցինք: Բայց,  անկեղծ ասած՝   շատ չվախեցանք: Տարհանում չի եղել: Մենք այստեղ ենք եղել այդ ընթացքում. քանի որ երկրաշարժը միայն մի քանի վայրկյան տևեց, ուստի շենքից դուրս էլ չեկանք: Բնակիչների մոտ  էլ, կարծում  եմ,   խուճապ  չկա», – նշեց  Սեդա Կրաբաշյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ