26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ավտովթար Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին․ երիտասարդ ուղեւորուհին մահացել է

Հունիսի 27-ին, ժամը 23:22-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ավտոճանապարհի արգելապատնեշին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 15-րդ կմ-ին ВАЗ 2101 մակնիշի 18 OO 751 պետհամարանիշով (վարորդ՝ 1985 թ. ծնված Վ. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին. ուղևոր՝ 1989 թ. ծնված Ս. Հ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Վայքի ԲԿ տեղափոխման ճանապարհին փրկարարները վերջինիս մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Ըստ շտապօգնության բժիշկների ուղևորը մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է Վայք քաղաքի ԲԿ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Գալստյանն ու նրա ուղևորուհի, Արարատ քաղաքի բնակիչ 28-ամյա Սիրուն Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանը հայտում է, որ հիվանդանոցի ճանապարհին Ս. Հարությունյանը մահացել է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ