26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք պետք է ջանքեր գործադրենք, ոչ թե ուղղակի փող բաժանենք. Վարդան Արամյան (տեսանյութ)

«Ապագա տարիներին մեր բյուջեն չի կարող լինել հավելորդային, այն լինելու է պակասուրդային»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նախարարը նշեց, որ ՀՀ-ն ունի կարողություններ արտաքին պարտքերը մարելու համար: «Մեր կարողությունները համադրելի են նվազ պարտքի բեռ ունեցող երկրների կարողություններին», – ասաց նախարարը: Վերջինս նշեց, որ ՀՀ տնտեսական աճի ներուժը 3-4 տոկոս է, իսկ 5 տոկոսի համար բարեփոխումներ են անհրաժեշտ:

«Մեր թիրախավորած 5 տոկոսանոց տնտեսական աճն առանց բարեփոխումների հնարավոր չէ: Նույն բանը հստակ շարադրված է նաև կառավարության ծրագրում, մենք դրա մասին բազմիցս խոսել ենք: Մենք պետք է ջանքեր գործադրենք, ոչ թե ուղղակի փող բաժանենք՝ սոցիալական նպատակները լուծելու համար, այլ կամաց-կամաց տանենք դեպի կապիտալ ծախսեր տնտեսական ներուժը բարձրացնենք, որպեսզի ունենանք տնտեսական աճ», – ընդգծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ