26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գևորգյանցը մահից առաջ պատգամել է

Երեկ՝ հունիսի 23-ին կյանքից հեռացած կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցի հարազատները հայտարարություն են տարածել, որում խնդրում են ծաղիկների և ծաղկեպսակների համար հատկացվող գումարը փոխանցել ՊՆ «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամին: Հայտարարության մեջ նշված է.

«Ռուբեն Գևորգյանցն ամբողջ կյանքում իր գործունեությամբ փորձել է ծառայել երկրին ու ժողովրդին: Բազմիցս իր մտերիմներին ու ընկերներին խնդրել է, որ երբ իրեն հրաժեշտ տալու պահը գա, չբերեն ծաղիկներ ու ծաղկեպսակներ, այլ այդ գումարը փոխանցեն ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար: Որդիներն ու հարազատները խնդրում են բոլոր նրանց, ովքեր կցանկանան հարգանքի տուրք մատուցել Ռուբեն Գևորգյանցի հիշատակին, ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցեն հետևյալ հաշվեհամարին ՝ Փոխանցումներ ՀՀ Դրամով` «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման»

Հիմնադրամ Ստացողի հաշվի համարը`   103008661003
Ստացողի բանկի անվանումը` Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ «Ռուբեն Գևորգյանցի հիշատակին» նշումով»:
Տեղեկացնենք, որ Ռուբեն Գևորգյանցի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 25-ին՝ ժամը 18։30-20։30, Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունիսի 26-ին՝ ժամը 11։00-13։30, նույն եկեղեցում: Հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ