26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Տարոն ջան, սիրուն չի՛՛ ասող չկա

՛՛Հայ նախագիծ՛՛ ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանը պետության միտումնավոր քաղաքականություն չի համարում այն, որ Հայաստանում և մասնավորապես Երևանում շարունակվում են քանդվել պատմամշակութային արժեքները: ՛՛Ես տեսնում եմ կառավարչի կամ սեփականատիրոջ կամք: Մենք չենք կարողանում հանրության կողմից մշակել ու այսպես ասած՝ դնել նրանց վզին, որ չի կարելի այդպես՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազիզյանը:

Նա հիշեցրեց, որ Երիտասարդական պալատը քանդվեց քաղաքապետարանի որոշմամբ, նույնիսկ հեղինակներին չհարցրին: ՛՛Հանրությունը, մենք չենք հասել այն մակարդակին, որ կարողանանք թելադրել մեր կարծիքը: Մի դեպքում ՛՛Տարոն ջան, սիրուն չի՛՛-ն ստացվում է, մեկ այլ դեպքում՝ այդ ասողը չի լինում՛՛,-շեշտեց նա:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը ևս պատմամշակութային արժեքների ոչնչացումը դիտավորություն չի համարում: ՛՛Չկա որևէ մեկի կողմից նման նպատակ:

Ուղղակի սեփականատերերը տարբեր երկրներ ման են եկել ու տեսել են, որ ուրիշ տեղեր այդպիսի բաներ են, ու եկել են, ուզում են այստեղ էլ կառուցեն: Մենք էլ բացատրում ենք, որ նման վարվելաձևով մենք քաղաք չենք ունենա, կունենանք տարբեր տեղերից բերած մակետներ, որ պիտանի չէ մեր քաղաքին՛՛,-եզրափակեց նա:  

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ