26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բացի Ազգային ժողովի գզվռտոցից ի՞նչ եք անելու 9 հոգով. ակտիվիստը՝ «Ելքին»

«Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգսիայնի խոսքով՝ պետք չէ թերահավատորեն մոտենալ նրան, որ իրենք խորհրդարանում քչաթիվ են: «Ես կարևորում եմ մեր ներկայությունը նրանով, որ մենք կոնտրաստ ենք ստեղծում այնտեղ եղած ավանդական գործիչների միջև, մենք ցույց ենք տալիս, որ եթե այնտեղ կա գիտակից մարդ, երկիրը պիտի զարգանա, մենք չենք կարող հույսը դնել, որ գեներալ Մանվելը, Շմայսը, մյուսները պիտի այնպիսի օրենքներ ստեղծեն, որ իրենց շահերին հակառակ լինի»,-այսօր քննարկման ժամանակ ասաց նա:

 

Քաղաքացիական ակտիվիստ, լուսանկարիչ Վահե Գևորգյանն էլ նկատեց, որ այսօր ընդդիմության նկատմամբ անվստահություն կա ու մեղադրել ժողովրդին, որ 2 օրը մեկ է հաց ուտում, ընտրակաշառք վերցնելու մեջ, ճիշտ չէ: Ապա նա հարց ուղղեց, թե ինչ տարբերություն կա նախկին ընդդիմադիր, ներկայումս ՀՀԿ-ական  Արտաշես Գեղամյանի ու հիմիկվա ընդդիմության միջև:

Պատգամավորը պատասխանեց, թե ընդդիմության նկատմամբ գլոբալ անվստահության մթնոլորտը նման քաղաքական գործիչների պատճառով է ձևավորվել: «Պիտի նայել, թե ով է ինչ ասում, մեր դաշինքը կազմված է այն անձանցից, ովքեր փողոցային պայքարով են սկսել ամեն ինչ, մենք սկսեցինք պայքարել, երբ մեր իրավունքներն էին ոտնահարվում»: Նա ասաց, թե լինելով խորհրդարանում՝ իրենց նման քաղաքացիների ձայնը կհնչեցնեն: «Ես ոչինչ չեմ խոստանում, բայց 5 տարի ժամանակ ունենք՝ ցույց տալու համար: Անմեղության կանխավարկածը պետք է հարգել. չի կարելի ասել, որ մինչև ձեզ բոլորը դավաճանել են, դուք էլ կդավաճանեք»,-նկատեց նա:

Վահե Գևորգյանն արձագանքեց. «Դուք 9 հոգի եք, բացի կալանավայրեր գնալուց, ԱԺ-ի վերջին դեպքերից հետո, ինձ ասեք, թե բացի Ազգային ժողովի գզվռտոից ի՞նչ եք անելու 9 հոգով, եթե որոշումների վրա չեք ազդելու»:

Գևորգ Գորգիսյանն ասաց, որ փոքր խնդիրներ են լուծում, օրինակներ բերեց, ապա շեշտեց՝ ՀՀԿ-ի ցանկացած ծրագրին այլընտրանք են առաջարկում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ