26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այդպիսի կետեր չպետք է լինեն

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց  կիսամյակային հաշվետվությունների վերաբերյալ:

«Հաշվի առնելով, որ ավարտին է մոտենում կառավարության նախաձեռնած 2017 թականի միջոցառումների առկա խնդիրների կատարման առաջին կիսամյակը, ինչպես նաև ազգային վիճակագրական ծառայության կողմից կիսամյակային վիճակագրական տվյալների առաջիկայում ակնկալվող ամփոփման գործընթացը,  հանձնարարում եմ.
Առաջին. Հանրապետության գործադիր մարմինների ղեկավարներին՝ մինչև սույն թվականի հուլիսի 28-ը ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ ոլորտների կիսամյակային տվյալների հաշվետվություններ, մասնավորապես կառավարության իրականացրած միջոցառումների և գերակա խնդիրների կատարման ներգրաված ներդրումների վերաբերյալ, միաժամանակ հաշվի առնելով և վերլուծելով վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալները:

Երկրորդը. առաջին կետով սահմանված պահանջը կատարելուն պես տեղեկատվություն տրամադրել հանրությանը: Մենք պետք է ամփոփենք առաջին կիսամյակը, ինչ-որ նախագծել ենք  հստակ ձևակերպենք՝ ինչն ենք կատարել, եթե կան չկատարված բաներ՝ ինչո՞ւ չենք կատարել և ի՞նչ ենք անելու, որ լրացնենք դա , չնայած կարծում եմ այդպիսի կետեր չպետք է լինեն»,-հանձնարարեց վարչապետը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ