26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վրաստանի քաղաքացին ավտովթարի է ենթարկվել Սպիտակ-Երևան ավտոճանապարհին

Հունիսի 21-ին, ժամը 21:36-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին գտնվող ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Ապարան հատվածի 18-րդ կմ-ին «DAF» մակնիշի TXG 700 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ 1950 թ. ծնված Շալվա Ուկլեբա, Վրաստանի Հանրապետության քաղաքացի) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել ճամփեզրին. վարորդն արգելափակվել է խցիկում:

Փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ