02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Վլադիկն ասում էր` չհասցրի երեքին էլ սպանեի».նոր մանրամասներ

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է նախկին կնոջը, աներոջն ու զոքանչին կացնահարելու գործով դատական նիստը:

Այսօր  ցուցմունք է տվել դեպքի օրը ծառայության մեջ գտնվող ոստիկան  Դավիթ Վարոսյանը: Վկան հայտնել է, որ 2016թ. հուլիսի 8-ին Շենգավիթ վարչական շրջանում գիշերային ծառայություն է իրականացրել գործով մյուս վկա ոստիկան Արսեն Մխոյանի հետ, որից հետո  հրահանգ են ստացել ոստիկանության բաժանմունք գնալ և գործով տուժող Թագուհի Մանսուրյանին և  նրա մորը ուղեկցել տուն:

«Ծառայություն ենք իրականացրել Շենգավիթ վարչական շրջանում, հերթապահը կապնվել է մեզ հետ, ասաց, որ մոտենանք Շեգավիթի ոստիկանության բաժին: Ասաց, որ մայր ու աղջիկ կան, նրանց ուղեկցենք տուն, նստեցին, տարանք իրենց շենքի մոտ: Հասանք, ասացին` կանգնեք, իջնենք: Իջան, ճչոց լսեցինք, տեսանք, որ մի տղամարդ շքամուտքից մեկ ուրիշին հրելով հանում է դուրս: Նկատեցինք, որ արյուն կա, ներսում տեսանք արյան մեջ ընկած: Վլադիկն ասում էր` չհասցրի երեքին էլ սպանեի, բռնեցինք, նստեցրին մեքենան, հետո շտապօգնույթուն կանչեցինք»,-պատմել է վկա ոստիկանը:

Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 19-ին:

Հիշեցնենք, որ 2016 թվականի  հունիսի 8-ի գիշերը ժամի 4-ին Երեւանի շենքերից մեկի շքամուտքում Թագուհու նախկին ամուսինը կացնահարեց ամբողջ ընտանիքին՝ Թագուհուն, նրան օգնության հասած՝ մորը՝ Կարինե Մանսուրյանին, որը տեղում մահացել է եւ հորը՝ Վաչագան Մանսուրյանին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ