27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայ երիտասարդն ամուսնացել է Ադրբեջանի փոխվարչապետի եղբոր աղջկա հետ

Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովի  եղբոր աղջիկը Ղազախստանում ամուսնացել է հայ երիտասարդի հետ, հաղորդում է hurriyyet.net-ը:  Հարսանյաց հանդեսին ադրբեջանցի մի խումբ պաշտոնյաներ են մասնակցել:

Ադրբեջանցի պաշտոնյաներից մեկը, ում անունը չի հրապարակվում, հանդեսի ժամանակ հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները շուտով կվերականգնվեն: Նա ասել է, որ դրանից հետո վերականգնվելու են նաև ադրբեջանցիների և հայերի միջև ազգակցական կապերը. հայ ու ադրբեջանցի երիտասարդների միջև ամուսնությունների թիվը մեծանալու է:

Իսկ Ադրբեջանի առաջին փոխվարչապետը բավական կոշտ է արտահայտվել “հայկական” հարցի վերաբերյալ:

Ըստ hurriyyet.net-ի` ամուսնությունը չի կատարվել շարիաթի համապատասխան: Շարիաթի կանոններով` մահմեդական տղամարդը կամ կինը կարող են ամուսնանալ հրեայի և քրիստոնյայի հետ, եթե վերջինս մահմեդականություն ընդունի: Սակայն ամուսնության գործընթացում կրոնական գործառույթ տեղի չի ունեցել:

Մյուս կողմից պետք է նկատի ունենալ, որ Յագուբ Էյուբովը շարքային քաղաքացի չէ և կարևոր դիրք է զբաղեցնում երկրի իշխանության մեջ: ‘Ռամիլ Սաֆարովի դեպքի` երկրում դեռևս քննարկվելու պայմաններում իշխանության նման կարևոր անձի` հայի հետ բարեկամանալու փաստը, անկասկած, հանրային կարծիքում իշխանության համար բավականին քաղաքական բարոյական խնդիրներ կառաջացնի:

Եթե դրան հավելենք նաև երկու օր առաջ դեսպանների հավաքում հայերի և հայկական լոբբիի մասին երկրի նախագահի ասածները, ապա կարելի է պնդել, որ Յագուբ Էյուբովի համար դրա արդյունքը այնքան էլ ուրախալի չի լինելու (դեսպանների հավաքում նախագահը հայկական լոբբիին Ադրբեջանի թիվ մեկ թշնամին է անվանել):

Բնական է, որ այս տեղեկությունից հետո պարզ է դառնալու նաև այն, թե ինչքանով է երկրի ղեկավար Իլհամ Ալիևը անկեղծ և զգայուն “հայկական” հարցում: Իրականում, այս լուրից հետո ասելու բան չի էլ մնում’ -ընդգծում է hurriyyet.net-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ