26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մե կդորըմ ջան ու ղուրբան ըսենք /տեսանյութ/

Լավը ու բարի խոսքերի հեղինակը Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն է, որոշել է  <<ջան ու ղուրբանով>>  քաղաքապետը  ցանականում է  նորոգել Գյումրիի փողոցները:  Դեռ 2015 թվականին Եվրապական զարգացման բանկը  Հայաստանի  կառավարության տրամադրեց 23,5 միլիոն եվրո Գյումրիիի քարուքանդ  փողոցների նորոգման համար: Երկու տարի է անցել, բայց   ոչ մի փողոցաշինական աշխատանք չի սկսվել: Ընթանում են մրցույթները, խորհրդատուների,   մի քանի ամսից սկսվելու են փողոցների  ուսումնասիրությունները:

<<Նախագահը խոստացել է տվել է գումարը, երկրորդ ծրագիրն էլ վարչապետն է  խոստացել, անում է: Տեսեք ինչ են անում Ռուսթավելի փողոցում:  Էսպիսին է ընթացակարգը, էնպես չէ, որ  ուշացնում ենք, մենք արագացնում ենք,  որ ինչքան հնարավոր է շուտ սկսենք փողոցների վերանորոգումը՚>>, – ասաց Սամվել Բալասանյանը: 

Համապատասխան պայմանագրերը կնքված են: Հերթը միջազգային մրցույթինն է: Երբ շինարարական ընկերությունը հայտնի լինի ու ամեն բան ըստ ժամանակացույցի ընթանա, հոկտեմբերին Գյումրիում կմեկնարկի 23.5 միլիոն եվրոյի ճանապարհաշինական ծրագիրը: Շինարարությունը կսկսվի Կոմիտաս կամ Գերցեն փողոցներից: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիպել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հայաստանյան ներկայացուցիչների ու «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ փոխտնօրենի հետ: Շուրջ 16 կիլոմետր հատված ընդգրկող փողոցաշինական ծրագրից հանվել է Ռուսթավելին: Քաղաքապետը նշել է, որ որակի վերահսկողությունն առաջնային է լինելու, հնարավոր է նաեւ գումարներ տնտեսվեն ու դրանք այլ փողոցների ասֆալտապատմանն ուղղվեն:

 <<Հաջորդ շաբաթ կսկսվի գեոդեզիական  ուսումնասիրություններ կատարել: Մենք ուզում ենք տնտեսել, ինչի 23 սմ հաստությամբ ասֆալտաշերտ անել,  եթե կարելի է 18 սմ անել: Գեոդեզիական ուսումանսիորություններ են անում,  մեր սառնամանիքների դեպքում ինչքանով է հնարավոր: Եթե  ասում են 18սմ, պատկերացրեք  ինչքան նոր փողոցներ կավելանա>>, – քաղաքապետը մասնագետներին  ներկայացրեց իր հիմնավորումները: 

<<Դաշտային աշխատանքները նախատեսում ենք սկսել հաջորդ շաբաթվանից, նաև գեոդեզիական աշխատանքներ ենք սկսելու, որ պարզենք գոյություն ունեցող ճանապարհների վիճակը, պատվածքը, որ լինի արդյունավետ՚՚- նշեց Բագրատ Բադալյան <<Ճաննախագիծ ինստիտուտ>> ՍՊԸ-ի  փոխտնօրենը:

Հանդիպման ընթացքում նաև ներկայացվեց, որ  փողոցները այլևս հնարավոր չէ կարկատել, 35 տարի անց  նախկին ասֆալտից ոչինչ չի մնացել: <<Ես Եվրոպա շատ եմ եղել, ճիշտ է կարկատում են, բայց ոչ մեզ պես…  Տիգրան Մեծ փողոցում կարկատել են, էնքան էի ուրախացել, բայց էդպես չպետք է լինի: Մե կդորըմ ջան ու ղուրբան  ըսենք բոլորին, ինչի չէ, ինչի ըսենք վայ, դուք  վատն եք, ըսենք լավն եք, թող մեր քաղաքը սարքվի>>- կեսլուրջ- կեսկատակ  ասաց Սամվել Բալասանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ