26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ավստրալիայի Սիդնեյի Վիլըբիի քաղաքապետ Գեյլ Գիլզ Գիդնեյը հարգանքի տուրք է մատուցել Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Ավստրալիայի Սիդնեյի Վիլըբիի քաղաքապետ Գեյլ Գիլզ Գիդնեյի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանի և Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների  ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել  Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին:

Այնուհետև հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցադրությանը։ Վիլըբիի քաղաքապետ Գեյլ Գիլզ Գիդնեյը նաև գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ