26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Մաշտոցի պողոտայի վրա նոր բացված սուպերմարկետը աղանդավորական խարան է քաղաքական աղանդավորների վրա”

Երեկվանից սկսել է գործել “Փակ շուկան”:Այն գործում է և որպես շուկա և որպես սուպերմարկետ:Այս առիթով “Նախախորհրդարան” քաղաքացիական նախաձեռնության անդամ, ազգագրագետ՝ Հարնուշ Խառատյանը իր վրդովմունքն է արտահայտել:Իր դիտարկումների շուրջ նա գրառում է արել ֆեյսբուքի իր էջում.

Մաշտոցի պողոտայի վրա նոր բացված սուպերմարկետը աղանդավորական խարան է քաղաքական աղանդավորների վրա, ովքեր իրենց կամքով են այդ խարանը դաջում իրենց անվանը և իրենց դեմքին: Իրավական և բարոյական բոլոր նորմերը ոտնատակ տվող և իշխանության կառույցենրը խաղալիք դարձրած այս աղանդավորները ամեն րոպե ավելի ու ավելի են քայքայում սոցիալական համաձայնության հասարակության խիստ նվազած հնարավորությունները: Նոր բացված “Փակ շուկան” չի “վերաբացվել”, ինչպես գրում են լրատվամիջոցները: Սկսել է աշխատել հերթական սուպերմարկետը, որ, ի հեճուկս եվրոինտեգրացման հակառակորդների, մաքուր “արևմտյան” երևույթ է և ուղղակիորեն ձևափոխում է մեր մշակույթն և հասարակության հոգեբանությունը: “Հայկական ավանդական մշակույթի” կեղծ պաշտպան-ջատագովներին պետք է հուշել, որ սուպերմարկետային մշակույթը փոխում է հասարակության թե դասային, թե ներընտանեկան,թե հասակային, թե միջանձային հարաբերությունները՝ փոքր առևտրային կղզյակների՝ գնորդների հետ մարդկային-անձային հարաբերությունները վերափոխելով մարդկային հարաբերությունների մեքենայական անշունչ-անհոգի թելադրանքի: “Արևմտյան” կոչվող արժեհամակարգի ամենաբացասական երևույթները համատարած դարձող գիգանտ-ռեստորանային, հոթել-բորդելային, կազինոյային, դասային-խրախճանքային և “սուպերմարկետային” մշակույթով մարդկային- անձային, հոգևոր հարաբերությունների դուրս մղումը ամենաաղետալի ազդեցությունն ունի բարոյական-առաքինի մշակույթի վրա: Ինչ որ չեմ տեսնում մեր ազգայնականների՝ հասարակական բարոյականության պաշտպանողական արձագանքը: Միթե խառնվել են քաղաքական աղանդավորներին?

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ