26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառուկյանը վերջ կդնի՞ դավաճանության թնջուկին․ Իրավունք

Թերթին հայտնի է դարձել, որ հավանաբար մինչեւ հունիսի վերջ «Լուսավոր Հայաս­տան» կուսակցու­թյունը կդիմի ՍԴ՝ վի­ճարկելու Վանաձորի ավագանու նիստերի օրինականությունը:

Հայցադիմումի կազ­մումն ընթացքի մեջ է: Թերթին հասած տեղեկություններով՝ Աժ-ում ԼՀ-ի ներկայացուցիչները՝ «Ելք» դաշինքի անդամները, բանակցում են Ծառուկյան դաշինքի ղեկավար կազմի հետ՝ նրանց աջակցությունը ստանալու: Առայժմ որեւէ առարկություն հայցադիմումին Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչները չեն ներկայացրել:

Հիշեցնենք՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Քրիստ Մարուքյանը նախորդ տարի առաջադրվել էր Վանաձորի քաղաքապետի թեկնածու եւ մրցում էր ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանի հետ: Քաղաքապետի աթոռի համար պայքարը երկրորդ փուլ մտավ: Ունենա­լով ձայների առավելություն՝ Քրիստ Մարուքյանի օգտին ավագանու անդամնե­րից քվեարկեցին ընդամենը 14-ը, իսկ Մամիկոն Ասլանյանի օգտին՝ 19 ձայն: Մարուքյանի կողմնակիցները հայտարա­րեցին՝ դավաճանություն է եղել, քանի որ Վանաձորում ԲՀԿ-ն եւ ՀՎԿ-ն սատարում էին Մարուքյանին, անգամ համագործակ­ցության հուշագիր էին ստորագրել, մինչ­դեռ փակ գաղտնի քվեարկությամբ պատ­կերն այլ եղավ: Այդ օրվանից ԲՀԿ-ի, ՀՎԿ- ի, ԼՀ-ի անդամները բոյկոտում են Վանա­ձորի ավագանու նիստերը՝ դրանք համա­րելով ապօրինի:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ