24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Առանձնահատուկ օր է. ԱՄՆ դեսպանը մանրամասնեց/տեսանյութ/

Այսօր Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը անցկացրեց ԱՄՆ Խաղաղության կորպուսի 42 նոր կամավորների երդման հանդիսավոր արարողությունը: Նոր կամավորները շուտով կմեկնեն Հայաստանի տարբեր շրջաններ, որտեղ նրանք գալիք երկու տարիների ընթացքում կաշխատեն տեղի դպրոցների, համալսարանների և հասարակական կազմակերպությունների հետ:

Կամավորները բարեհաջող ավարտել են 11 շաբաթ տևողությամբ ինտենսիվ դասընթացը, որի ընթացքում սովորել են հայերեն, ծանոթացել հայ ժողովրդի մշակույթին և պատրաստվել Հայաստանում իրենց ծառայությանը:

Միջոցառմանը ներկա էր նաև ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը լրագրողների հետ զրույցում նկատեց.«Այսօր առանձնահատուկ օր է ինձ համար, ԱՄՆ դեսպանության համար, խաղաղության կորպուսի համար և կարծում եմ Հայաստանի համար»,-նշեց դեսպանը:

Ռիչարդ Միլսի խոսքով՝ խաղաղության կորպուսը կարևոր առաքելություն ունի և պատվով է իրականացնում այն:

Նշենք, որ այսօր երդվեց 1 000-րդ կամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ