26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Մեզ համար պետք է լսելի լինի մեր ընդդիմադիր գործընկերների ձայնը» (տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյանի`արտախորհրդարանական քաղաքական ուժ ստեղծելու մասին հայտարարություններին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լավ է վերաբերվում. այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Նա հավելեց, որ նման ուժի ստեղծումն իրենք միայն կողջունեն և պատրաստ են համագործակցել ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ:

Henaran.am-ի հարցին, թե ինչպես են լսում ընդդիմության ձայնը, եթե խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունների առաջարկները մերժվում են, նա պատասխանեց.

«Մեզ համար պետք է լսելի լինի մեր ընդդիմադիր գործընկերների ձայնը, և մենք պետք է համագործակցենք ոչ միայն խորհրդարանական, այլև արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Եթե այդ ուժը միտված է ծառայել մեր պետականության կայացմանն ու զարգացմանը, մենք միայն դրանից կուրախանանք, բայց սպասենք գործընթացների զարգացմանը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ