26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է վերականգնողական բուժում ստացող ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորների հետ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը մայիսի 28-ին՝ Հանրապետության օրվա տոնի կապակցությամբ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի եռակի չեմպիոն, հունա-հռոմեական ոճիըմբիշ Արթուր Ալեքսանյանի և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանի հետ այցելել է «Հերացի» № 1 հիվանդանոցային համալիր, որտեղ վերականգնողական բուժում են ստանում ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորները:

Ջերմ և անբռնազբոս զրույցի ընթացքում մարզիկները պատասխանել են զինվորների հարցերին։ Հյուրերը կարևորել են նմանատիպհանդիպումները ոչ միայն զինվորների, այլ նաև հենց իրենց՝ մարզիկների համար: «Մենք հպարտանում ենք մեր զինվորներով: Նրանց շնորհիվ է, որ այսօր կանգնած ենք մայր հողի վրա»,- ասել է Արթուր Ալեքսանյանը:

Հրաչյա Ռոստոմյանը խորհրդանշական է համարել հատկապես մայիսի 28-ին մարզաշխարհի ներկայացուցիչների այցելությունը վիրավոր զինվորներին: ««Ազգ-բանակ» ծրագրի համատեքստում իր ուրույն տեղն ունի նաև սպորտը: Մենք անելու ենք հնարավոր ամեն բան՝ տարբեր մարզաձևերի միջոցով նրանց առողջությունը վերականգնելու համար»,- նշել է նախարարի պաշտոնակատարը։

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորԱրմեն Մուրադյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ