02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Քրեական հեղինակությունների սպանությունը նախապատրաստելու գործով մեկ անձ հետախուզվում է

Քրեական հեղինակություններ Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի եւ Վստրեչի Ապեր մականունով Արամ Վարդանյանի սպանությունը նախապատրաստելու գործով կալանավորված 3 անձանց մեղադրանք է առաջադրվել: 

Նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ  կետերով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Եվս մեկ անձ, որի ինքնությունը չի հաղորդվում, ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի  (Սպանության նախապատրաստման դրդում, օժանդակում) 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Քրեական գործով ստեղծվել է քննչական խումբ եւ իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստմանը հնարավոր առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու և նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ