26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ազատ դեմոկրատները» թեժ աշնանն է պատրաստվում

Henaran.am-ի զրուցակիցն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:

Ընտրություններից հետո ի՞նչով է զբաղված «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ հաշվի առնելով, որ չհաղթահարեցիք անցողիկ շեմը:

-Կուսակցությունն ընտրություններից հետո, բնականաբար, զբաղված է իր կուսակցական գործունեությամբ, այսինքն՝ այն, ինչ որ կար մինչև ընտրությունները: Ընտրությունները չի կարելի համարել կուսակցական շարունակական գործունեության սահմանագիծ, ինչ որ արվել է մինչ ընտրությունները, արվում է նաև հիմա՝ կուսակցական գործունեություն, տարածքային կառույցների ավելի ամրապնդում և աշխուժացում, նաև առաջիկայում քաղաքական զարգացումներ են սպասվում: Ինչպես ասում են՝ «թեժ» քաղաքական աշուն է սպասվում, էլ ավելի «թեժ» է լինելու գարունը, այնպես որ մենք մեր օրակարգին համաձայն պատրաստվում ենք նաև առաջիկա քաղաքական գործընթացներին:

ՏԻՄ ընտրություններ կան առաջիկայում, հնարավո՞ր է՝ մասնակցեք:

-ՏԻՄ ընտրություններ առաջիկայում լինելու են տարբեր համայնքներում, և մենք կփորձենք մասնակցել, նաև փոքր համայնքներում ունենալով մեր ներկայացուցիչները՝ կարող ենք գնալ՝ իրականացնելու մեր գործունեությունը:

Հիասթափություն կա՞ ընտրողներից:

-Ընտրողներից որևէ մեկն իրավունք չունի հիասթափվելու, և այն համակարգում, որ ստեղծվել է, ընտրողը չէ մեղավոր, որ ինքը գնում է  ստիպված կաշառքով ընտրելու: Ընտրակաշառքի, վարչական ռեսուրսների կիրառումը տարիներ շարունակ է ձևավորվել, և տարիներ շարունակ այս իշխանություններն ստեղծել են պահանջն այդ ընտրակաշառքի, ստեղծել են այդ խնդիրները և այսօր էլ կարողանում են դրա պտուղները քաղել: Այնպես որ ընտրողներից հիասթափություն պետք չէ ունենալ, և մենք ինքներս էլ նշել ենք, որ մենք շարունակելու ենք մեր պայքարն ամենօրյա ռեժիմով, որպեսզի ունենանք երկիր, որտեղ ընտրողն իր ամենակարևոր քաղաքացիական իրավունքը՝ իր քվեն, ստիպված չլինի վաճառել 10 հազար դրամով: Դա ամենօրյա աշխատանք է պահանջում, մենք շարունելու ենք, և որևէ հիասթափություն չկա այդ առումով:

Վերջերս ընտրություններին ձեր ցուցակով հանդես եկող Գագիկ Բաղդասարյանը մեզ հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանի հետ ընտրություններից մի քանի օր առաջ ու մի քանի օր հետո հնարավոր չէր կապ հաստատել, և որ «Ազատ դեմոկրատներն» ընդդիմության ձայները փոշիացնելու համար էր, ինչն էլ ծառայեց իշխանության շահերին:

-Ես ցավում եմ, որ պարոն Բաղդասարյանն այն ճանապարհը, որ մենք անցել ենք նախընտրական փուլում որպես թիմ, այդպես է գնահատում և այդպիսի մեկնաբանություններ է տալիս: Միգուցե, ես մտածեմ, որ իր մեկնաբանություններն այլ քամիներից են փչում, ինչպես հայտնի է՝ այդ քամիներից շատ են խոսում, բայց, այնուամենայնիվ, ես չեմ ուզում անդրադառնալ իր մեկնաբանությանը, դա իր կարծիքն է, թող մնա իր կարծիքը, բայց այդպես չի եղել: Ամբողջ ընտրության օրը և ընտրությունների հաջորդ օրերին մեր կենտրոնական գրասենյակը բաց էր և բաց էր առավոտից մինչև կեսգիշեր, և պարոն Քոքոբելյանն էլ ներկա է եղել, և եթե ցանկություն կար իրեն տեսնելու, կարող էին գալ կենտրոնական գրասենյակ:

Եվ ընդհանրապես զանգերով չէ, որ իրականացվում է քաղաքականությունը, այն իրականացվում է անընդհատ քննարկումների ու հանդիպումների միջոցով, որը և «Ազատ դեմոկրատներն» անում է: Իսկ այն մարդիկ, ովքեր համախմբվել էին մեր թիմի շուրջ, պատահական չէր արվել, փորձել էինք այն մարդկանց, ովքեր կային ազատական դաշտում, ովքեր պոտենցիալ ունեին, գաղափարներ, մեր շուրջը համախմբել: Կարծում եմ, որ դա ստացվել էր, և եթե որոշ մարդիկ դրանից նեղացած են, որոշ մարդիկ գոհ չեն արդյունքներից, պետք է փնտրեն իրենք իրենց մեջ: Նույն պարոն Բաղդասարյանը թող փնտրի իր մեղավորությունը կամ չարած աշխատանքը: Այն, ինչ անցնում էր «Ազատ դեմոկրատների» թիմից, մենք արել ենք, իսկ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուն ինքն իր ընտրատարածքում պիտի աշխատեր, այնպես որ յուրաքանչյուրն իր հավաքած ու չհավաքած ձայների համար իր մեջ պիտի փնտրի խնդիրը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ