26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անաստասիա Գալուստյանը Հայաստանում է

Գեղասահքի Հայաստանի չեմպիոն Անաստասիա Գալուստյանը զրուցել է ՀԱՕԿ-ի   պաշտոնական կայքի թղթակցի հետ: 

«Միշտ ուրախությամբ եմ Հայաստան այցելում: Կցանկանայի ավելի հաճախ դա անել, բայց առայժմ չկա նման հնարավորություն: Ապրում ու մարզվում եմ Մոսկվայում, մինչդեռ այստեղ ես հայրական կողմի բարեկամներ ունեմ: Աշխարհի առաջնությունում լավ հանդես գալուն խանգարեց ուժեղ հոգեբանական լարվածությունը:

Շատ էի ցանկանում Օլիմպիական ուղեգիր նվաճել ու արդարացնել իմ և ուրիշների հույսերը: Կարծում եմ, որ իմ գնահատականները մի փոքր իջեցված էին: Արդյունքում ինձ ընդամենը մեկ տեղ չբավականացրեց: Վերջին հնարավորություն է մնում՝ սեպտեմբերին Գերմանիայում կայանալիք վարկանիշային մրցաշարը: Ճանապարհս դեպի Օլիմպիական խաղեր երկար էր և պետք է այնտեղ հանդես գամ: Գերմանիայում անհրաժեշտ է տեղ զբաղեցնել լավագույն վեցյակում: Այդ մրցաշարին կավելանան գեղասահորդներ այն երկրներից, որոնք աշխարհի առաջնությանը չեն մասնակցել:

Երևանի սահադաշտն ինձ շատ է դուր գալիս, այստեղ բոլոր պայմանները կան: Մարզվում եմ Ծաղկաձորի մարզաբազայում: Ցանկանում ենք ամռանը հավաք կազմակերպել Երևանում: Հիմա Հայաստանում մի փոքր կհանգստանամ, հետո հավաք ենք նախատեսում Ռուսաստանում: Ամենայն հավանականությամբ աշնան սկզբին Իտալիայում կմասնակցեմ միջազգային մրցաշարի: Դա Գերմանիայի վարկանիշային մրցաշարից առաջ գլխավոր փորձը կլինի»,- ասել է Անաստասիա Գալուստյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ