26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարությունում ցայտնոտի մեջ են. Ժամանակ

Հստակ է, որ նոր կառավարությունը կրկին ղեկավարելու է Կարեն Կարապետյանը, սակայն վերջինս նոր կառավարության ձեւավորմանն ընդառաջ փորձում է ցույց տալ, որ իր վերանշանակումը արդարացված է: Այդ իսկ պատճառով նա արդեն երկու օր է բոլոր նախարարություններին, գերատեսչություններին հանձնարարական է ուղարկել՝ 5 օրում գրել տվյալ նախարարության ոլորտի 5 տարվա զարգացման ծրագիրը:

Բոլորը ցայտնոտի մեջ են հայտնվել, քանի որ ոչ տեսականորեն, ոչ գործնականում հնարակոր չէ 5 օրում 5 տարվա զարգացման ծրագիր գրել: Նախարարությունների աշխատակիցներին, սակայն, զվարճացրել է վարչապետի օրինակը:

Նա բոլոր գերատեսչություններին ուղարկել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի մի քանի օրում գրած զարգացման ծրագիրը՝ որպես ամենաօրինակելի շաբլոն եւ հորդորել է այդ օրինակով գրել բնապահպանության, կապի եւ տրանսպորտի, քաղաքաշինության եւ մյուս գերատեսչությունների զարգացման ծրագրերը:

Վարչապետի շաբլոնը զավեշտալի է թվացել այն համատեքստում, որ Լեւոն Ալթունյանը համարվում է վարչապետի ամենաչստացված կադրը, եւ հիմա, փաստորեն, վարչապետը բոլորին հորդորում օրինակ վերցնել ամենաանհաջող նախարարից: Վարչապետն այդ քայլով փորձում է փրկել նաեւ իր մտերիմ ընկերոջը՝ Ալթունյանին՝ նորից նախարարի աթոռին պահելու համար: 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ