26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իրականում ընդդիմադի՞ր են, թե՞ իշխանամետ

«Քաղաքացին ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ այն խորհրդարանին, որին ինքը չի ընտրել։  Ով որ խորհրդարան է ընտրել կամ նշանակել, նա էլ իր ակնկալիքները կունենա։ Մեզ մոտ ընտրական համակարգը չի գործում․ խորհրդարանի մեծ մասը նշանակովի է։ Ընտրված պատգամավորների մի մասը չգիտեր՝ աշխատելո՞ւ է, թե՞ ոչ։ Իրենց փոխարեն մեկ ուրիշն է որոշում։ Նման բան ուրիշ ոչ մի տեղ չի լինում», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Խոսելով   «Ծառուկյան» դաշինքի ընդդիմադիր կամ իշխանամետ լինելու մասին, քաղաքագետը շեշտեց․ «Այդ  դաշինքի քվեարկություններին հետևե՛ք, անմիջապես կհասկանաք՝ այդ ուժը ընդդիմադի՞իր է , թե՞ ոչ։ Թեկուզ ԱԺ նախագահ ընտրելու գործընթացը հիշե՛ք, որ օրերս տեղի ունեցավ․․․ կամ նախկինում եղած ընտրությունների  ընթացքում նրանց  դիրքորոշումը հիշե՛ք։ Լավ, եթե նույնիսկ «ընդդիմադիր» բառն էլ չկիրառենք, ասենք ՝ ինքնուրո՞ւյն ուժ է, թե՞ ոչ,  էլի բարդ չէ հասկանալը՝ ինչպիսի ուժ է այն։ Իսկ «Ելք»-ում կան մարդիկ, ովքեր իքնուրույն են, և կան այնպիսիք, ովքեր ինքնուրույն չեն․․․մնացածը ցույց կտա ժամանակը», – եզրափակեց քաղաքագետը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ