26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քրիստոսը Երկնքի արքայություն մտնելու հարցում բոլորովին այլ մոտեցում ունի

«Ջանացե՛ք մտնել նեղ դռնով»:

Ղուկաս 13:24

Հաճախ քրիստոնյաները կարծում են, որ Երկնքի արքայությունը վերապահված է միայն իրենց համար, իսկ եթե մարդն այլ կրոնի, կամ դավանանքի է պատկանում, կամ անհավատ է, ապա Երկնքի արքայություն չի մտնի։ Սակայն Քրիստոս բոլորովին այլ մոտեցում ունի։

Տերը բացատրում է, որ Երկնքի արքայության բանալիները ոչ ոքի գրպանում չէ։ Այն մենք ստանում ենք որպես շնորհ, իսկ Աստված մեզ պատվիրում է. «Ջանացե՛ք մտնել նեղ դռնով»։ Այլ կերպ՝ պայքարե՛ք, ձգտե՛ք հասնելու Երկնքի արքայությանը։ Պետք չէ մտածել, որ եթե ես մկրտված եմ, Ս. Գիրք եմ կարդում, եկեղեցի եմ այցելում, ապա հասել եմ իմ նպատակին։ Այս կերպ մտածողները թյուրիմացաբար սկսում են դատել ուրիշներին, ասես իրենք արդեն հասել են Երկնքի արքայությանը։ Քրիստոնյա լինել չի նշանակում սպառել եկեղեցու հայրերի ժառանգությունն, այլ՝ մեր ներդրումն ունենալ, այդ ժառանգությունը հարստացնելու գործում։

Քրիստոնյայի ճանապարհը բարձունք ելնելու նման մի բան է՝ միշտ դեպի վերև ու առաջ։ Սովորաբար բարձունքի գագաթը տանող ճանապարհը նեղ է, դժվարանցանելի, ոչ հարթ, ոլորաններով, սակայն կարևորը մեր պայքարն է՝ բարձրանալու առաքինության լեռը։

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ