26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ընտրակաշառքը քիչ էր» (տեսանյութ)

Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր Թևան Պողոսյանի խոսքով՝ հետևելով Երևանի ավագանու ընտրություններին՝ կարելի է ասել, որ իշխանությունը փորձում է  ընտրակաշառքով մասնակցել ընտրություններին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա դրական գնահատեց ընդդիմության արձանագրած արդյունքը, քանի որ «Ելքը» շատացրել է իր ձայները, իսկ «Երկիր Ծիրանին» էլ նորաստեղծ կուսակցություն է:

«Ավագանին ավելի հետաքրքիր կլինի, հույսով եմ»,-նկատեց նա: Վերջինս շեշտեց, որ նաև վերահսկողության ինստիտուտ կձևավորվի ավագանու ներսում, որ որոշումները ոչ միայն լինեն՝ ցուցանակ տեղադրելով, այլ քաղաքի շահերից ելնելով:

«Եղած խնդիրները պետք է փոխվեն մտածելակերպ փոխելով»:

Քաղաքական գործիչ Անուշ Սեդրակյան ցավում է, որ ավագանու ընտրությունները դառնում են քաղաքական: «Մեզ մոտ ամեն բան այնքան է խառնված, որ տեղափոխվում է քաղաքական դաշտ»,-ասաց նա: Վերջինս շեշտեց, որ ընտրությունների ժամանակ խայտառակ էպիզոդներ եղան, կանանց նկատմամբ բռնություն կիրառվեց: «Եվ ես զարմանում եմ իշխանության կամակատարների պրիմիտիվիզմի վրա: Այն բռնի մեխանիզմները, որ ձևավորվել են առաջին նախագահի ժամանակ, պիտի արդեն գործառույթից դուրս գան, որովհետև այլևս հնացած են, այլևս պետք չեն: Մեր արտաքին թնամին շատ ավելի ուժեղ է, ուզում եմ, որ մարդիկ հասկանան, որ արտաքին և ներքին թշնամիների հանդեպ բողոքական կեղծ ակցիաները սպառնում են իրական ներքին պոտենցիալը»:

Թևան Պողոսյանն էլ է դատապարտում Զարուհի Փոսռանջյանի հետ տեղի ունեցած միջադեպը: Henaran.am-ի հարցին, թե ինչու էր մասնակցությունն այսքան քիչ ընտրությունների ժամանակ, Անուշ Սեդրակյանը պատասխանեց. «Ընտրակաշառքը քիչ էր»: Իսկ Թևան Պողոսյանն էլ հավելեց. «Կա՛մ չկար ոգեշչնող թեկնածու, կա՛մ ծրագիր, կա՛մ լիակատար հոգնածության աղբյուրն է եղել, այլ աղբյուր չի եղել, սա պարտությունն է բոլոր քաղաքական ուժերի, և իշխանության»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ