26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ճանապարհը փլուզվել է․ բեռնատարն ընկել է փոսը

Մայիսի 15-ին, ժամը 13:52-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի սկզբնամասում՝ դիտահորի հատվածում տեղի է ունեցել ճանապարհի փլուզում, ինչից «КАМАЗ» մակնիշի ավտոմեքենան կողային մասով հայտնվել է փլուզված հատվածում, տուժածներ չկան. առկա է կողաշրջվելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ տեղի է ունեցել ճանապարհի փլուզում (մոտ 6մ) , ինչի հետևանքով «МАЗ» մակնիշի 34QR624 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ա.) կողային անիվներով հայտնվել է փլուզված հատվածում. առկա է կողաշրջվելու վտանգ:

Ավտոմեքենայի դիրքը ուղղվել է վերամբարձ կռունկի միջոցով:

Լուսանկարը՝ News.am-ի

unnamed (2) (1)

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ