23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դիտորդներին սպառնացել են

Երևանի ավագանու ընտրությունների   ընթացքում «Անկախ դիտորդ» նախաձեռնությունն,   «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն արձանագրել են  մի շարք ընտրախախտումներ:

«Մենք իրականացրել ենք դիտորդություն 60 ընտրական տեղամասերում: Բազմաթիվ են եղել քվեարկության գաղտնիության խախտումները. 77%-ով եղել են դեպքեր, երբ քվեաթերթիկը ծրարի մեջ դրել են քվեախցիկից դուրս, 46%-ում քվեախցիկում եղել է ընտրողներից 1-ից ավելի մարդ», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Անկախ դիտորդ» նախաձեռնություն, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Անկախ դիտորդ» նախաձեռնություն, Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը շեշտեց՝ Երևանի ավագանու ընտրությունները իրենց խախտումների թվով գերազանցել են ԱԺ ընտրություններում խախտումներին:

«Առնվազն 5 տեղամասում մեր դիտորդների հասցեին  հնչեցվել են սպառնալիքներ: Մեր դիտարկված տեղամասերի 38%-ում եղել են դեպքեր, երբ հանձնաժողովի նախագահը կամ վստահված անձը զանգով կանչել է բացակա ընտրողներին», – ասաց  Սաքունցը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ