26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Շողոքորթ»-ին տեսնելու. Արմեն Ամիրյանը հատուկ գնացել է Գյումրի /ֆոտո, տեսանյութ/

«Շողոքորթ չեն ծնվում, շողոքորթ դառնում են: Մարդկանց շատ հաճախ դուր է գալիս լսել գովաբանող սուտն իրենց մասին: Հասարակության հենց այդ հատվածն է ծնում, սնում ու զարգացնում շողոքորթին: Շողոքորթները միշտ էլ լինելու են, դուք եք ծնում նրանց եւ միայն «առողջանալով» կարելի է ձերբազատվել նրանցից», պարոնյանական այս խոսքերն ու բոլոր ժամանակների արատի մասին  սկսել են խոսել Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում:

Նոր մեկնաբանությամբ Գյումրիի դրամատիկական բեմում Հակոբ Պարոնյանի «Շողոքորթն» ստեղծագործությունն էր:  

Գյումրու դրամատիկական թատրոնում «Շողոքորթն» առաջին անգամ բեմադրվել է 1976թ.՝ ռեժիսոր Կարեն Աբրահամյանի մեկնաբանությամբ:  Ներկայացումն ուղեկցվել է կենդանի երաժշտությամբ: «Շողոքորթն» երկար ժամանակ եղել է թատրոնի խաղացանկում: Առաջնախաղն իր ներկայությամբ պատվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն: «Շողոքորթ»-ում խաղացել են թատրոնի ճանաչված ու շնորհաշատ դերասաններ Ռազմիկ Բադալյանը, Ա. Աբելյանը, Ա. Գյոդակյանը, Լ. Մայլամյանը:

41 տարի անց, այլ լուծումներով եւ մեկնաբանությամբ, Գյումրու դրամատիկականում ներկայացումը բեմադրում է հրավիրված ռեժիսոր Արա Բաղդասարյանը:

«Մենք նոր մտահղացում ունենք, որ պարբերաբար Գյումրու թատրոն ենք հրավիրելու այլ ռեժիսորների, ովքեր կյանքի կկոչեն իրենց մտահղացումները: Մեր թատրոնն իր գեղագիտությունն ունի, բայց միշտ անհրաժեշտ է նոր ճաշակ ու մուտք»,-ասում է Լյուդվիգ Հարությունյանը:

Գյումրիի դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ ներկայացման ծախսերն ավելին են, քան 2 մլն դրամ է: Մշակույթի նախարարությունը չի հոգացել ֆինանասկան ծախսերը:

«Գյումրու թատրոնի վրա դեռ գումար չենք ծախսել այդ առումով, քանի որ այս թատրոնն աշխատում է ժամանակակից լավագույն մոդելով: Կարծում եմ, որ մյուս թատրոնները պետք է ձգտեն, որպեսզի հասնեն Գյումրու թատրոնի մակարդակին»,-նշեց ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով  «Շողոքորթն» պիեսի առաջնախաղը դիտելու համար  տոմս էր գնել, նաև մշակույթի նախարարության ու ոլորտի 100 ներկայացուցիչների համոզել էր գնել տոմսեր ու  գալ  Գյումրի:

«Այս հիասքանչ առաջնախաղը խոսում է այն մասին, որ կապ չունի, թե թատրոնը որտեղ է տեղակայված, կարեւորը գեղագիտական հաճույքն է, որը ստանում ենք: Դժվար էր տոմսեր ձեռք բերելը, բայց մենք ծանոթով կարողացանք գնել»,-լրագրողների հետ զրույցում կատակեց Արմեն Ամիրյանը:

 Իսկ Գյումրիի դրամատիկական թատրոնի տնօրեն  Տիգրան Վիրաբյանն էլ նշեց, որ վերջապես պետք է ձերբազատվել այն  մտայնությունից, որ կան <<մարզային թատրոններ», կա միայն մեկ թատրոն, որը համայն հայության թատրոնն է և բոլոր թատրոնները հայաստանյան են ու չեն կարող լինել տարբերություններ:

 Մանրամասները տեսանյութում:

unnamed (8) unnamed (9)

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ