26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչքան գումար է ծախսել ՀՀԿ-ի շտաբը (տեսանյութ)

«Չեմ կարծում, որ քաղաքապետի ընտրություններն այդպիսի հետևանքներ կարող են ունենալ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք կարծում է, որ իրենց հաղթանակի դեպքում  փողոցային զարգացումներ կարող են սկսվել: Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ այս ընտրությունները թեև նախապես հայտարարվել են ավելի շատ քաղաքական են, բայց իրենց բովանդակության մեջ դարձան մետրոյի, ասֆալտապատման, լիֆտերի ընտրություններ:

Ինչ վերաբերում է «Ելքի» հետ կապված միջադեպին նախքան ընտրությունները, հրապարակված փաստաթղթերին, հայտնի դարձած «բազե», «բաղնիք» հասկացություններին, նա ասաց. «Ես էլ երբ ընթերցում էի, ժպտում էի, հեղինակի հումորը բավական բարձր գնահատվեց, ՀՀԿ-ի շտաբի արձագանքը սպառիչ էր իբր ՀՀԿ-ին ներկայացվող փաստաթղթերին»:

Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ կա իրավական գործընթաց, արդյունքներին բոլորս էլ կտեղեկանանք:

Հարցին, թե ինչքան է նստում իշխանությունը իշխանությունների վրա, նա ասաց. «30-40 միլիոն նեյրոն ամեն տարի հաստատ արժե, ընթացիկ հաշվետվություն է ներկայացրել, մեր 96-97 միլիոն դրամի շրջանակներում է իրականացրել իր պատասխանատվությունը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ