26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մանրամասներ “Գրանդ Քենդիում” բռնկված հրդեհից /ֆոտո/

Քիչ առաջ հրշեջներին եւ “Գրանդ Քենդի”-ի աշխատակիցներին հաջողվեց կանխել այսօր առավոտվանից գործարանում առաջացած հրդեհի տարածումը, փոխանցում է shamshyan.com-ը: 

Հրդեհի վայր են ժամանել երկու տասնյակից ավելի հրշեջ մեքենաներ, ջրատար մեքենաներ, երկու սանդուղք: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էին գործարանի գրեթե ողջ անձնակազմը` ղեկավարից մինչև բանվոր:

Տեղում էին նաև Երևանի 1-03 շտապ օգնության մի քանի բրիգադներ, Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթ վարչական շրջանի պատասխանատուները: Հրդեհաշիջման աշխատանքներին հեռախոսով հետևում էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ում հանձնարարականով մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների աշխատակիցները ջրատար մեքենաներով ժամանել են հրդեհի վայր:

Իսկ փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարում էին փրկարար ծառայութան պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը և Երևան քաղաքի փրկարար վարչության պետ Մուշեղ Ղազարյանը: Ըստ նախնական տեղեկությունների` հրդեհն առաջացել է թղթի արտադրամասում և տարածվել է մոտ 1800 քառ. մետր մակերեսով:

 

Աղբյուր`shamshyan.com 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ