26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանի 43 քաղաքացիներ իրենց ձայնը տվել են Հայաստանի մասնակցին

Սոցհարթակում շարունակվում է եվրատեսիլյան քննարկումը: Նարեկ Մալյանը վիճակագրություն է ներկայացրել.

«Առաջին անգամ Հայաստանը եվրատեսիլի մասնակցության հայտ է ներկայացրել 2005 թվականին, սակայն հետ է վերցրել հայտը: Մասնակցությունը սկսվել է 2006 թվականից: ՀՀ-ն առաջին անգամ ներկայացրել է երգիչ Անդրեն Աթենքում: Առաջին անգամ եզրափակիչ չենք անցել 2011 թվականին (Էմմի): 2012 թվականին Հայաստանը քաղաքական պատճառներով հրաժարվել է եվրատեսիլին մասնակցությունից, սակայն մեկ տարի անց կրկին ներկայացրել է մասնակցության հայտ:

2009 թվականին Մոսկվայում կայացած եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող տեսաշարում ներառված էր Արցախի «Մենք ենք, մեր Սարերը» հուշարձանը: Այդ կտորը սակայն ադրբեջանցիների բողոքի հիման վրա, որ իբր հուշարձանը չի գտնվում Հայաստանի տարածքում, հանվեց եթերից: Չնայած նրան, որ ադրբեջանի տեսաշարում ներկայացված էր «պոետների դամբարանը», որը գտնվում էր Իրանում, Թավրիզում:

2009 թվականին ադրբեջանի 43 քաղաքացիներ իրենց ձայնը տվել են Հայաստանի մասնակցին, ինչը նրանցից մեկը՝ Ռովշան Նասիրլին Ազատություն ռադիոկայանի եթերում բացատրեց հետևյալ կերպ: «Հայաստանի երգը շատ ավելի ադրբեջանական էր, քան ադրբեջանինը»:

Ընդհանուր առմամբ Հայաստանը այս տարիների ընթացքում եվրատեսիլում ստացել է 1197 միավոր»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ