26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչո՞ւ չկարողացան

“Ժառանգություն” կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Մաքսային միությանը միանալու գործընթացին:

“ ՄՄ-ին անդամ դառնալու դեպքում ֆինանսական կորուստներ ենք ունենալու, ունենալու ենք արտագաղթի ավելի մեծ տեմպեր: Ասոցացման համաձայնագրի դեպքում մենք ինքնուրույն պետք է որոշեինք տոկոսադրույքները, ՄՄ մտնելու գլխավոր դրդապատճառը Հայաստանում օլիգարխիկ համակարգը պահելն է”,-նշեց Արմեն Մարտիրոսյանը:

Ստեղծված իրավիճակում “ Ժառանգականը” տեսնում է ոչ միայն իշխանությունների, այլ նաև ընդդիմադիր ուժերի մեղքը.”Չփորձեցին միասնական ձևաչափ ստեղծել և համատեղ պայքարել: Մարդիկ հոգնել են պայքարից, սեփական գլխի ճարը փորձում են տեսնել արտագաթի մեջ:

Մենք չկարողացանք, որովհետև քիչ էինք, իսկ իշխանություններն ի տարբերություն ընդդիմության ունեն լծակներ, երբևիցե չեմ կարող հավասարեցրել ընդդիմության սխալները իշխանության մեղքերի հետ”, -նկատեց Արմեն Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրոսյանը անդրադարձել է այս կապակցությամբ նաև վարչապետի տեսակետին.” Վարչապետն էլ է կարծում, որ ՄՄ-ն ոչինչ չի տա Հայաստանին: Իշխանության մեջ այլևս բարեփոխում հնարավոր չէ, ինչ էլ անենք, պետք է լինի հեղափոխություն, և այդ փոփոխության անունը հեղափոխությունից բացի այլ կերպ չի կարող կոչվել”,-հավելեց նախկին պատգամավորը :

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ