26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դումանյանն ասաց ստվերի տեղը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ոլորտի խնդիրներն արմատից է ուզում լուծել: “Այս խնդիրները պետք է վերլուծենք եւ այս ամենը արմատից խորքային լուծենք”,-այսօր խորհրդարանում լրագրողներին ասել է նա:

“Ես ուզում եմ արմատից լուծել, որ համակարգում ստվեր չլինի, որ բոլոր սոցիալական խմբերը կարողանան պետության տրամադրած միջոցների հաշվին ամբողջությամբ բուժում ստանալ, որ մեր հասարակությունը իմանա, որ պետությունը շատ է մտածում իր առողջության պահպանման ու բուժման մասին, որ մարդ վստահ լինի, որ ինքը կեղծ դեղ չի խմում, որ մարդ վստահ լինի, որ հիվանդացավ, պարտք չի անելու, որ դեղ առնի, այդ դեղերը մատչելի են լինելու:

Ես ուզում եմ, որ մարդն զգա, որ պետության ներդրած միջոցները հասան իրեն եւ ճանապարհին չփոշիանան”,-առողջապահության նախարարը թվարկեց այն բոլոր խնդիրները, որոնք ուզում է արմատապես լուծել:

Henaran.am-ի  դիտարկմանը, թե  ոլորտի յուրաքանչյուր նոր պատասխանատուն այս խնդիրները ուզում է լուծել, բայց դրանք դեռ կան եւ ստվերն էլ համակարգում առկա է /հաշվետվության ներկայացման ժամանակ նախարարը նշեց, որ 2010-ին ոչ կառավարաական կազմակերպությունների ուսումնասիրության տվյալներով,  ստվերը համակարգում կազմել է 50 միլիարդ դրամ, 2011-ի տվյալները դեռ չկան,-Մ.Ղ/, Դերենիկ Դումանյանը արձագանքեց.

”Որովհետեւ շատ պատճառներ կան, օրինակ, մեր իրական գները եւ մեր ներկայացրած գները չեն համապատասխանում, այսինքն, այդ բացը մարդն ինքն է լրացնում եւ շատ հիվանդանոցներ հիվանդներից դեղ են ուզում ”:

Նախարարի խոսքով, այս խնդիրը ծագում է այն պատճառով, որ առողջապահական գործակալությունը պետպատվերի շրջանակներում բուժսպասարկում իրականացնելու համար տրամադրվող գումարները ճիշտ մեխանիզմով չի բաշխում: Բաշխումն իրականացվում է նախորդ տարվա կատարողականի հիման վրա,  որպեսզի դեպքերը, որոնք պլանավորվածից ավելի շատ են,  տեղավորվեն եղած միջոցների մեջ, գինն է  իջեցվում: Դերենիկ Դումանյանի խոսքով, ստվերը հենց այստեղից է առաջանում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ