26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Օրը ցերեկով ինձնից փող են գողանում՝գազի հաշվիչն է մեղավոր՛՛

“Հաշվիչը տարել էին հերթական ստուգման, ինչից հետո կանգնեցի փաստի առաջ: 64 հազար տուգանք էր գրվել այն բանի համար, թե իբր իմ հաշվիչը կանգնած է եղել”,-Henaran.am-ի հետ կիսվեց Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոց 3 շենքի բնակչուհի Սվետլաննա Թորոսյանը:

Սվետլաննա Թորոսյանը սակայն վստահ է, որ նման բան չէր կարող լինել, քանի որ ձմռան ամիսներին ինքը ծախսել է մինչև 50 հազար դրամի գազ, բոլոր կտրոնները պահել է : Ասում է՝ պատրաստ է պայքարել անգամ դատարանում:

“Գազի տեղամասային տեսուչը ինձ ուղարկեց ոմն Շամիրի մոտ, այս տղան էլ ցուցմունքները հանեց ու ասեց, որ իմ կողմից ոչինչ չկա, նույնիսկ ասեց, որ սա լինում է այն դեպքերում կամ երբ հաշվիչնա ամբողջականորեն խախտված և կամ էլ եթե տեսուչը հանցավոր համաձայնության մեջ է մտել բնակչի հետ հետ ու առաջ են տարել”,-պատմեց բնակչուհին:

Տիկին Սվետլանան դիմել է վերահաշվարկի խնդրանքով, սակայն օգոստոսի 27-ին ստացել է նամակ, որում տեղեկացրել են միայն որ իջել է տուգանքի  չափը՝ կազմելով 13 հազար դրամ: Սակայն միեւնույն է չի հասկանում՝ ինչ սկզբունքներով է արվել այս հաշվարկը և չի էլ պատրաստվում վճարել տուգանքը, անգամ եթե այն 100 դրամ կազմի:

“Ես ուզում եմ հասկանալ՝ արդյոք ոչ մեկը չկա որ ինձ գոհացնող պատասախան տա կամ էս ամենի համար ինչ որ մեկը պիտի պատժվի՝ պատասխանատվություն կրի: Սա արդեն գումարի հարց չի: Դուրս է գալիս որ օրը ցերեկով ինձնից փող են գողանում և ես պաշտպանված չեմ”,-հավելեց տիկին Սուսաննան պնդելով, թե նյարդերն արդեն ՛՛քայքայվել են՛՛ են երկամսյա քաշքշուկի ընթացքում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ