26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կարևորագույն փոփոխություններ կրթության ոլորտում. վարչապետի հանձնարարականները

Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի հանձնարարականներ տվեց:

«Բազմիցս բարձրաձայնել եմ իմ այն համոզմունքը, որ մարդկային կապիտալը մեր ամենամեծ հարստությունն է: Այդ կապիտալի զարգացման համար անհրաժեշտ է մասնագիտական պատշաճ պատրաստվածություն և համակողմանի զարգացում ապահովող կրթական համակարգ: Մեր երկրի կրթական համակարգը պետք է ապահովի միջազգային ասպարեզում մրցունակ մասնագետներ, որոնք կապահովեն մեր երկրի  զարգացումը: Ակնհայտ է, որ անհրաժեշտ են կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներ և հանրակրթությունում, և միջին մասնագիտական կրթության համակարգում և բարձրագույն կրթության համակարգում»,-ասաց նա:

Այդ նպատակով վարչապետը ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարեց 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ՝ հաշվի առնելով ուսուցիչների օպտիմալ ծանրաբեռնվածությունը և դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման 2-րդ հերթի բացառումը:  2-ամսյա ժամկետում ԿԳ նախարարությունը      Ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված հաստատման պետք է ներկայացնի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր բանաձևը, որը կապահովի հանրային միջոցների թափանցիկ, արդյունավետ և արդարացի բաշխումը: Հանձնարարվել է նաև 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմի և շահագրգիռ կողմերի հետ քննարկել բուհական անձեռնմխելի ֆոնդերի ձևավորման սկզբունքների և օրենսդրական նախադրյալների ստեղծման վերաբերյալ նախագիծը:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է 2-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմի առաջարկությունների  հիման վրա լրամշակել և ներկայացնել «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, 4-ամսյա ժամկետում՝ մշակել ուսանողների ֆինանսական աջակցության և կրթաթոշակների տրամադրման նոր սկզբունքներ,  1-ամսյա ժամկետում՝ ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների օպտիմալացման (խոշորացման) վերաբերյալ:

ԲՈՒՀ-երում ծրագրային հավատարմագրման ներդրման վերաբերյալ կառավարության ղեկավարը նշել է. «Այսօր մեր բուհական համակարգում ներդրվող որակի ապահովման մեխանիզմները գործնական կիրառություն չեն ստանում: Անհրաժեշտ է մշակել կրթական համակարգի զարգացման ծրագիր: Այս ծրագիրը պետք է հիմնված լինի երկրի տնտեսության և գիտելիքի երեք բաղադրիչների՝ ուսուցման, հետազոտության և կրթության կապի վրա»:  Կարեն Կարապետյանը  հանձնարարեց նաև ՀՀ կրթության և գիտության նախարարին և  Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրենին 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ԲՈՒՀ-երում ծրագրային հավատարմագրման գործընթացը պարտադիր դարձնելու և այդ գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ:

3-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ պետք է ներկայացվի բուհերի կառավարման արդյունավետության ցուցանիշների ներդրման հայեցակարգ, դրա ներդրման ճանապարհային քարտեզը և ժամանակացույցը, հաշվի առնելով մեր կրթական համակարգի առաջ ծառացած մարտահրավերները՝ բուհ-տնտեսություն կապն ապահովելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ