26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Զառան Պետրոսին «պուտանկա» է անվանել. Հրապարակ

Օրերս քարոզարշավի շրջանակներում Երևանում շրջող «Երկիր ծիրանի» կուսակցության քարոզչական խմբի դիմաց է դուրս եկել «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը, ով փորձել է մոտենալ Զարուհի Փոստանջյանին և անգամ ձեռքով բարևել։

«Ուրվագիծ» հաղորդաշարից չթոթափած զայրույթը Փոստանջյանը թափել է Ղազարյանի գլխին՝ ոչ միայն բարևը չի ընդունել, այլև իր խմբի ներկայությամբ նրան «պուտանկա» է անվանել և առաջարկել է «մաքրել տարածքը»։

Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, որ հաղորդավարը խախտել էր նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը, թեև խոստացել էր, որ զրույցը չի ընթանալու «Ելքի» մասին, բայց հարցերը տարել էր այդ ուղղությամբ, ապա, երբ Փոստանջյանը հիշեցրել էր պայմանավորվածությունն ու փորձել հեռանալ տաղավարից, խնդրել էր մնալ ու շարունակել զրույցը։ Իսկ վերջում եթեր էր հեռարձակել նաև այդ հատվածները:
 
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ