26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քաղաքականության պատճառով մենք չենք կարողանում շփումներ ունենալ. թրքուհին` Երևանում

Վերջերս Երևանում կայացավ Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպումը: Թուրքիայի հրեշտակ ներդրողների էկոհամակարգի ներկայացուցիչ, «DO Consultancy»-ի հիմնադիր Դույգու Օկտեմ Կլարկը Henaran.am-ի հետ զրույցում պատմեց, որ ինքը ազգությամբ թուրք է, բնակվում է Սան Ֆրանցիսկոյում, զբաղվում է սթարթափներով:

Նրա խոսքով` Երևանում կայացած հանդիպումը բավական կարևոր է 2 հարևան երկրների փոխհարաբերությունների, զարգացման համար: «Քաղաքականության պատճառով մենք չենք կարողանում շփումներ ունենալ, բայց չպիտի թողնենք, որ քաղաքականությունը կործանի մեր հարաբերությունները, այս 2 երկրներում սթարթափերը նոր սկզբնական մակարդակի վրա են գտնվում, և մենք կարող ենք միմյանցից դասեր քաղելով առաջ գնալ, համագործակցել:

Ես կարծում եմ, որ մենք պետք է որոշում կայացնենք, լուծում գտնենք, մենք հարևաններ ենք ու չպիտի անցյալի պատճառով զրկենք մեզ հարաբերություններից, ներդրումներից: Կան բավական շատ ոլորտներ, որտեղ համագործակցության հարթակներ կան»:

Ինքը տիկին Կլարկը անկեղծորեն ասում է չգիտի, թե թուրքական կառավարության դիրքորոշումը ներդրողների ծրագրի վերաբերյալ ինչպիսին կլինի, բայց ՀԿ-ները աշխատում են դրա ուղղությամբ: «Ես իսկապես չգիտեմ պատասխանն այդ հարցի, բայց ես գիտեմ, թե ինչ են մտածում հայ ու թուրք ժողովուրդները: Ես կարծում եմ, որ նրանք կողմ են զարգացման, իսկ ես էլ լավատես եմ, և հույսով եմ, որ կազմակերպությունները, օրինակ` Հանրային  լրագրության ակումբը, ՏԵՊԱՎ-ը, կարող են նպաստել ու լավ սկիզբ հանդիսանալ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ