16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մթերքներ, որոնք կօգնեն գլխացավի դեպքում

Եթե տանջվում եք գլխացավերից, սակայն չեք ցանկանում դիմել ցավազրկող հաբերին, պետք է իմանաք, որ որոշ մթերքներ օգնում են թեթեւացնել գլխացավը։ Ահա դրանք։

Խորոված կարտոֆիլ

Կօգնի, եթե գլխացավը պայմանավորված է խումհարով։ Եթե նախօրեին ալկոհոլ եք օգտագործել եւ տանջվում եք գլխացավից, տապակած կարտոֆիլ կերեք։

Սուրճ

Սուրճը գլխացավի դեմ պայքարի ավանդական մեթոդներից է։ Եթե գլխացավը անոթների լայնացման հետեւանք է, կապված ալկոհոլի կամ եղանակի հետ, մի բաժակ սուրճը կարող է օգնել։

Տոստեր

Հաճախ գլխացավը սպիտակուցների պակասի արդյունք է լինում, նման դեպքում մի կտոր չորացրած հացը կարող է օգնել։

Նուշ

Նուշի մեջ առկա մագնեզիումը օգնում է բարելավել զարկերակային ճնշումը, ինչն էլ իր հերթին թեթեւացնում է միգրենի նոպան։

Կծու սոուսներ

Կծու սոուսները նաեւ ցավազրկող ազդեցություն են թողնում։

Յոգուրտ

Երբեմն գլխացավերը կալցիումի պակասի արդյունք են։ Նման դեպքում բնական յոգուրտը կարող է օգնել։

Քունջութ

Քունջութը բարելավում է արյան շրջանառությունն ու օգնում միգրենի նոպաներին, հատկապես երբ դրանք կապված են կանանց ամսականների հետ։

Սպանախ

Թարմ սպանախը օգնում է գլխացավերի դեպքում, ինչպես նաեւ իջեցնում է զարկերակային ճնշումը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ