26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանին պաշտոն չի առաջարկվել (տեսանյութ)

  Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր, անդրադարձ է կատարվել Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքին, ամփոփվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այս մասին նիստից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:  

Հարցին, թե արդյոք ճիշտ են լուրերը, թե նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին առաջարկվել է ԱԱԽՔ-ի պաշտոնը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, նա պատասխանեց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ մամուլում եղած լուրերը, թե ՀՀ նախագահն առաջարկել է Հովիկ Աբրահամյանին ԱԱԽ քարտուղարի պաշտոնը,  կատարյալ սուտ է, անհեթեթյուն է, և իրականության հետ որևէ աղերս չունի»: 

Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքում կատարվող իրադարձություններին ու հարցին, թե հնարավոր է, որ ՀՀԿ-ում էլ նույնը լինի, Է. Շարմազանովն ընդգծեց. «Հայաստանի հանրապետական կուսկացությունում երբեք խորհրդարանական ընտրությունների նախօրեին պատգամավորների թեկնածուներից ինքնաբացարկի դիմումներ չեն գրվել, մեր կուսակցությունում նման պրակտիկա չկա ու չի լինելու: Մենք հարգանքով ենք վերաբերում ցանկացած կուսակցության դաշինքի, այդ թվում «Ծառուկյան» դաշինքին, բայց սա հարց է, որը ՀՀԿ-ականներին չի վերաբերում, սա պետք է հանգուցալուծվի իրենց մեջ, ՀՀԿ-ն այստեղ անելիք չունի, և բոլոր հրապարակումները, որ այստեղ փորձում են ՀՀԿ-ի ձեռքը տեսնել, անհեթեթություն են:

Ես կոռեկտ չեմ համարում մեկնաբանել այլ դաշինքում առկա իրադարձությունը: Մենք չենք խառնվում այլ քաղաքական ուժերի ներքին խնդիրներին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ