26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Պատգամավորները կարող են դատի տալ»

«ՀՀԿ-ի պարագայում ամեն ինչ պարզ էր և սպասելի էր այն, ինչ որ ներկայացվեց: Այսինքն գործադիրի անդամներն, ովքեր ընտրվել էին պատգամավոր, պարզ էր հասարակության համար, որ ինքնաբացարկ էին ներկայացնելու: Բայց մի փոքր տարօրինակ էր ԲՀԿ-ի ցուցակը, մասնավորապես ռեյտինգային ցուցակներից ինքնաբացարկ հայտնած պատգամավորները, ովքեր հայտարարում են, որ չգիտեն, որ իրենք ինքնաբացարկ են հայտարարել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը` խոսելով ԿԸՀ-ի կողմից երեկ ներկայացված ինքնաբացարկների ցանկից:

Ըստ նրա` սա նորմալ երևույթ չէ. «Սա բացահայտում է կուսակցությունում տեղի ունեցող շատ խորը խնդիրները: Նախ առաջին հերթին պետք է նշեմ, որ եթե այդ պատգամավորներն ինքնաբացարկ էլ հայտնելու էին, ապա դա անելու էին հենց իրենք, ոչ թե կուսակցությունը: Երկրորդը, իմ կարծիքով, սա տարօրինակ է այն առումով, որ այն անձինք, ովքեր բավական մեծ ձայներ են հավաքել «Ծառուկյան» դաշինքի համար, մնում են խաղից դուրս: Զարմանալին այն է, որ «Ծառուկյան» դաշինքի ղեկավարությունն իր անձնական շահերը լուծելու համար առաջնորդվում է ոչ թե համապետական ցուցակով` իր ցանկալի թեկնածուներին ԱԺ գործուղելու համար, այլ անում է դա ռեյտինգային ցուցակի թեկնածուների հաշվին, ինչն անտրամաբանական է, որովհետև այս թեկնածուներն, անձնապես մասնակցելով, բավական մեծ ձայներ են բերել կուսակցությանը»,-շեշտեց քաղաքագետը:

Վերջինս ընդգծեց, որ իհարկե, պատգամավորության շատ թեկնածուներ ստորագրում են ինքնաբացարկի մասին դիմումներ, բայց դա չի վերաբերում ռեյտինգային ցուցակներին, այլ համապետականին: «Շատ թեկնածուներ, որ համապետականով են անցել, հանրության մետ նույնիսկ 1 տոկոս ռեյտինգ չունեն: Ես շատ զարմացած եմ, որ ինքնաբացարկ են հայտնում այնպիսի անձինք, որ հավաքել են մեծ թվով ձայներ: Անտրամաբանական է, իհարկե սա դաշինքի ներքին խնդիրն է, բայց եթե Գագիկ Ծառուկյանի կողմից օպերատիվ կերպով այս խնդիրը չլուծվի, բացատրություն չտրվի, ապա սա շատ մեծ խնդիրներ կստեղծի հենց նույն «Ծառուկյան» դաշինքի համար: Շատ պատգամավորներ, որ տեղյակ չեն եղել ինքնաբացարկների մասին, կարող են դատի տալ, ստանալ մանդատները, դուրս գալ դաշինքից, առանձին խմբակցություն ստեղծել ԱԺ-ում, որը շատ մեծ հարված կլինի «Ծառուկյան» դաշինքին, կթուլացնի: Բացի այդ սա կոռեկտությունից դուրս է, գոնե այդ անձինք պիտի իմանային ինքնաբացարկների մասին»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ