26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Երկիր Ծիրանի» կուսակցության քարոզարշավը շարունակվում է

Այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը, Ավագանու թեկնածուները եւ քարոզչական խմբերը նախընտրական քարոզչությունն անցկացրել են Երեւանի Արաբկիր, Կենտրոն եւ Դավիթաշեն վարչական շրջաններում:

Շուրջ յոթ ժամ տեւած քարոզչության ընթացքում քաղաքացիներին բաժանվել են հազարավոր բուկլետներ, ջերմ ու անկեղծ զրույցների ընթացքում հարյուրավոր մարդիկ իրենց պատրաստակամությունն են հայտնել որպես Երեւանի քաղաքապետ` ընտրել Զարուհի Փոստանջյանին:

Երեւանի ավագանու ձեւավորման քաղաքական գործընթացի քարոզչության 9-րդ օրվա դրությամբ` «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածուներից զանգվածային լրատվամիջոցներին հյուրընկալվել եւ ասուլիսներով, քննարկումներով ու հարցազրույցներով հանդես են եկել, բացի Երեւանի քաղաքապետի թեկնածու եւ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանից, նաեւ Կարապետ Աղաջանյանը, Սոնա Աղեկյանը, Տիգրան Պողոսյանը, Գայանե Դավթյանը, Վահան Համազասպյանը, Ստելլա Աղաջանյանը, Հայկ Պետրոսյանը, Խաչատուր Խաչատրյանը, Լիլիա Դիլանյանը, Նանե Խաչատրյանը, Արտակ Մելիքյանը եւ այլք:unnamed (21) unnamed (22)unnamed (20) unnamed (19) unnamed (18) unnamed (17)

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ