26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Մեր շանսերը 100 տոկոսանոց են»

«Որքանով ես եմ տիրապետում ինֆորմացիային,  մեր շանսերը  100 տոկոսանոց են:  Քաղաքացիների հետ ինչքան որ շփվել ենք, կարող ենք ասել՝  իրենք նշում են՝ իրենց վստահոթյան քվեն կտան Զարուհի Փոստանջյանին, այդ մասին անգամ ԶԼՄ ներկայացուցիչների հետ զրույցներում են նշում», – Henaran.am-ի հետ  զրույցում նշեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ընտրացուցակով ՝  Երևանի ավագանու թեկնածու առաջադրված Սոնա Աղեկյանը՝ ընդգծելով, որ քաղաքացիները թոթափել են վախի մթնոլորտը, և նրանք իրենց ինքնավստահ են զգում Զարուհի Փոստանջյանի կողքին, ով իրենց նման հասարակ քաղաքացի է, թիկնապահներով չի շրջում ու միշտ ազնիվ է եղել ժողովրդի հետ։

Վերջինս շեշտեց՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության  ծրագրերը մրցակից մյուս երկու քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերի համեմատ՝ իրատեսական են։

«Մենք  լավ գիտենք Երևանում առկա խնդիրների մասին: Ես վստահեցնում եմ՝ մեր ծրագիրն ամենաիրատեսկանն է», – նշեց Սոնա Աղեկյանը ՝ հույս հայտնելով, որ մայիսի 14-ին երևանցին ընտրության կգնա ու կքվեարկի խղճի ու մտքի կամոք և իր ձայնը չի վաճառի։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ