26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Սիրտս ցավում է Երևանի համար» /տեսանյութ/

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը կարծում է՝ Տարոն Մարգարյանը լավ է ճանաչում Երևանը, բակերում բազմաթիվ խաղահրապարակներ է կառուցել և դա, միանշանակ, գովելի է, բայց երևանի հին շենքերը, կառույցները, որոնք քանդվեցին, ափսոս էին:

«Գոնե այն, ինչ մնացել է, պիտի պահպանենք: Իմ աշխատանքներն էլ են զարդարում Երևանի պուրակները, այգիները: Սիրտս ցավում է, երբ  տեսնում եմ՝ մեր առաջ միայն շենքեր են խոյանում: Ավագանին պետք է ուշադրություն դարձնի կանաչ տարածքների վրա: Գուցե ես հին երևանցի եմ և դրա համար եմ ասում… չգիտեմ: Հին Երևանի մեջ  եղած սև տուֆերերից կառուցված շենքերն անգամ  շատ գեղեցիկ էին, որի համար հաճախ ասում էին՝ Երևանը գործ քաղաք է: Բայց հոգի կար այդ քաղաքի մեջ, ինչն այսօր չեմ տեսնում: Տարոն Մարգարյանն ի զորու է վերականգնել ու պահպանել այն, ինչը թանկ է յուրաքանչյուր երևանցու համար», – շեշտեց  արվեստագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ