26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ով է մեզ պետք ուրախ ապրելու համար

Ուրախ ապրելու համար մենք լույսի կարիք ունենք: Հովհաննես Ավետարանիչն ասում է, որ այդ լույսը եկել է աշխարհ ու բնակվում է յուրայինների մոտ: Եթե դուք այդ լույսը, այդ հույսն ու ուրախությունը չեք զգում ձեր կյանքում, ուրեմն կամ այդ լույսին յուրային չեք, կամ, չեք ընդունել իրեն, կամ էլ գիտեք իր մասին, բայց ապրում եք ձեր ուզած ձևով, առանց այդ լույսի: Այդ լույսը Քրիստոսն է:

113րդ սաղմոսում ասում է, որ արդարների համար լույսը ծագում է նույնիսկ խավարում: Եթե չգիտեք ինչ անել կամ ինչից սկսել, պարզապես բացեք ձեր սրտերն ու հավատքով ասեք.

«Տեր Հիսուս Քրիստոս, իմ սիրտը բաց է քեզ համար: Արի իմ սրտի մեջ ու սովորեցրու ինձ ապրել քեզ հետ»: Դուք ամեն օր այսպես ասեք, մնացածն ինքը կսկի թթխմորել ձեր ներսում:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ