26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ամեն տարի Թուրքիայի դրոշը վառելը, բողոքելն ու պահանջել, որ ճանաչեն Ցեղասպանությունը, արդեն անցյալում պետք է մնա /ֆոտո, տեսանյութ/

Շիրակի մարզում ինչպես միշտ hիշատակի պատարագ կմատուցվեց  Շիրակի թեմի եկեղեցիներում, նաև աթոռանիստ «Սբ Աստվածածին» եկեղեցում: Մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն  նախ Գյումրիում Բագրատունյաց պուրակում՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցեցին:

Բայց տարիներ շարունակ  Շիրակի և Լոռու մարզերի բնակիչները  գալիս են Ջաջուռ գյուղի մոտակայքում գտնվող Հերհերի ձոր, որն ավելի հայտնի է Ջարդի ձոր անվամբ:  Ըստ պատմական որոշ վկայությունների` 1918-21 թվականներին այս տարածքում են նահատակվել Ալեքպոլ գավառի և Ղարաքիլիսայի 50 գյուղի ավելի քան 12 հազար բնակիչ: Պատմական մեկ այլ աղբյուրի համաձայն՝ հենց այս տարածքում 1920 թվականին Երիտթուրքերի հայասպան քաղաքականությունը շարունակել է քեմալական Թուրքիան:

102 տարի առաջ  տեղի ունեցածը այսօր բոլոր քաղաքական ուժերն ու  պաշտոնյանները  միավորվում են մեկ գաղափարի շուրջ` հիշատակություն ու պահանջ:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը իր հարգանքի տուրքը մատուցելով  նաև  փաստում է, որ այժմ քաղաքական  վիճակն այլ է, պահանջը այլ: <<Պետք է փոխել պայքարի մեթոդները, ամենաառաջին պայքարի մեթոդը պետք է լինի հզոր հայրենիք կառուցել: Թե չէ  ամեն տարի  նույն Թուրքիայի դրոշը վառելը, բողոքել ու պահանջել, որ  ճանաչեն ցեղասպանությունը արդեն  անցյալում պետք է մնա: Ովքեր ճանաչել են, շնորհակալ ենք, իսկ մյուսներին պետք է պարտադրել, իսկ պարտադրանքը պետք է լինի, որ կարողանանք հզոր երկիր կառուցենք>>:

<<Հայի տեսակը փոխվել է: Մենք միշտ թերագնահատում ենք, որ  երիտասարդները ավելի թույլ են, քան մենք, բայց ապրիլի 2-ը ցույց տվեց, որ երիտասարդները ավելի ուժեղ ոգով  են դաստիարակված: Հիմա էլ էնպես չէ, որ մենք եկել ենք լացելու, որ մեզ կոտորել են,  չէ, մենք եկել ենք ասելու, որ անզեն մարդ եք կոտորել, դուք ի վիճակի չեք մեզ կոտորելու, երբ որ մենք զենքով ենք>>, նշեց Շիրակի մարզպետ  Հովսեփ Սիմոնյանը:

Օրվա ընթացքում հարգանքի  ու հիշատակության տարբեր միջոցառումներ են անցկացվելու ի հիշատակ Ցեղասպանության զոհերի, իսկ երեկոյան Գյումրիում կանցկացվի Ջահերով երթ:

18136671_1649602331734553_888442462_n 18109659_1649602541734532_519609740_n (1) 18143122_1649602525067867_1246587132_n 18136073_1649602558401197_1756346984_n 18155368_1649602555067864_389677308_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ