26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Շուկաներում մարդ են վաճառում» /տեսանյութ/

Հայաստանում բնակվող եզդիական համայնքը Աշխարհի եզդիների միության առաջնորդ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ, Ծիծեռնակաբերդում է։ Վերջիններս եկել են՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց եղբայր հայ ժողովրդի նահատակ սրբերի հիշատակին։

Հենարանի հետ զրույցում Ազիզ Թամոյանը նշեց, որ եզիական համայնքը խստորեն դատապարտում է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը։ Վերջինս միջազգային կազմակերպություններին եւ հատկապես՝ ՄԱԿ-ին կոչ արեց հիշել ու դատապարտել աշխարհում եղած բոլոր ոճիրներըեւ ստիպել, որ դրանց կատարողները պատասխանատվություն կրեն, այլապես ցավոք ցեղասպանությունները կրկնվելու են։

Վերջինս նշեց, որ Իրաքում անցած տարի հազարավոր եզդիներ դաժանաբար սպանվեցին ու վաճառքի հանվեցին։

«21-րդ դարում շուկաներում մարդ են վաճառում՝ ի դեմս եզդի կանանց եւ աղջիկների։ Ով է ստիպելու, որ ոճրագործները պատասխանատվություն կրեն»։

Մանրամասները՝ տեսանյութում՝ քիչ անց

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ