26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ողբերգական վթար Երեւանում. կան զոհեր

Ապրիլի 22-ին՝ ժամը 00:45-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի 34 RA 022  (վարորդ` 1987 թ. ծնված Վ. Ա.), «Nissan Patrօl» մակնիշի У835СР-123 և «Opel Zafira» մակնիշի 34 ZQ 976 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի արգելափակումից դուրս են բերել Վ. Ա-.ին, 1988 թ. ծնված Հ. Հ.-ին և մեկ ուղևորի, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արմենիա ԲԿ, որտեղ մահացել են: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ