26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ոչ, նա մեզ չի ֆինանսավորում, իմ լավ ընկերն է. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջին քայլը քաղաքապետարանում մեծամասնություն ունենալու դեպքում լինելու է հատկապես կոռուպցիայի դեմ պայքարը: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողներին հայտնեց կուսակցության նախագահ ու քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ ընդհանուր առմամբ քայլերը պետք է դիտարկել շարունակական ու մեկ շղթայի մեջ:

Ինչ վերաբերում է լուրերին, թե նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցության հովանավորը մոսկվաբնակ միլիարդատեր «Ռուցոգ ինվեստե շինարարական հոլդինգի սեփականատեր Ռուբեն Ցոլակի Գրիգորյանն է, ապա Զ. Փոստանջյանն ասաց, որ Ց. Գրիգորյանը իր լավ ընկերն է, մեծ մտավորական է: «Ոչ, նա մեզ չի ֆինանսավորում, իմ լավ ընկերն է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ